Ըստ ավանդության՝ Արարատից իջնելուց հետո Նոյը տեսել է, որ Տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել։ Շոշափել և զգացել է, որ բուրդը խոնավությունից սեղմվել է, և առաջացել է առաջին կտորը՝ թաղիքը:
Սա մի վկայություն է, որով թաղիքի առաջացումը կապում են Հայկական լեռնաշխարհի հետ: Հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներից մեկին՝ թաղիքագործությանը, կարող եք ծանոթանալ Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնում։
Կենտրոնում կարող եք մասնակցել վարպետաց դասի, որի ընթացքում ձեզ կծանոթացնեն արհեստին։ Սեփական ձեռքով թաղիքից կպատրաստեք զանազան իրեր։ Ժամանակին մի թաղիք գցելը մի ամբողջ օր էր տևում: Հավաքվում էին, զուռնայով ու դհոլով պարում էին, երգում, որովետև թաղիք գցելը մեծ արարողություն և մեծ իրադարձություն էր տվյալ ընտանիքի համար: Բուրդը գցում էին աղոթքով, հետո ամբողջ ընթացքում խոսում միայն լավ բաներ: Հետո, երբ պատրաստ էր լինում թաղիքը, առաջինը մի տղա երեխա էին նստեցնում վրան, և սկսում օրհնելը:
Հասցե՝ Մեղրաձորի՝ Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն
Մասնակցություն՝

















