Մեղրաձորի կենցաղի թանգարանում ներկայացված են հայ ժողովրդի անցյալն ու մշակույթը:
Մշակույթի տան տնօրենի ջանքերով է ստեղծվել թանգարանը։
Այստեղ կարելի է տեսնել խսիր (հատակին փռելու շոր՝ կարպետ) և դրա պատրաստման համար անհրաժեշտ գործիքներ։ Կարող եք ծանոթանալ Մեղրաձորի կենցաղին, որն ամբողջովին ներկայացված է թանգարանում։ Ձեզ կպատմեն գաթանախշի ավանդույթի մասին, ինչպես նաև կարող եք մասնակցել գաթայաթխման ընթացքին։ Թանգարանում կան տարբեր ժամանակաշրջանների խնոցիներ։ Կծանոթանաք կարագ ստանալու պրոցեսին։ Կան նաև մի շարք վարպետության դասեր, որոնք նույնպես համեմված են ծիսկան արարողություներով։
Հասցե՝ Մեղրաձորի՝ Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի երկրորդ հարկ





















