Սնոուշուինգ

Ձմեռային հանգստի մյուս տեսակը, որը առաջարկում է Ծաղկաձոր համայնքը, սնոուշուինգն է։ Սեփական ձմեռային կոշիկների վրա ամրացնում եք այս հարմարությունները և սկսում քայլել հեքիաթային վայրերով։ Ձյան կոշիկները հարմար են ցանկացած տարիքի և  ֆիզիկական տարբեր պատրաստվածություն ունեցող մարդկանց համար։ Այս տեսակի ձմեռային մարզաձևը նախնական մարզում չի պահանջում: Այն կարող եք իրականացնել գրեթե ողջ անտառածածկ տարածքներում։