Հանքավանում կարող եք այցելել մի յուրահատուկ հունական եկեղեցի, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշներից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույներ։ Այսօր գյուղում մնացել է մեկ հույն՝ տարեց կին, բայց դա չի նշանակում, որ հույներ չեն գալիս գյուղ։ Այն շատերի կողմից ուղղակի դիտարկվում է որպես ամառանոց։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։
Այսօր Հայաստանում հունական համայնքը համեմատաբար փոքր է, բայց շարունակում է մնալ երկրի բազմամշակութային հասարակության կարևոր մասերից մեկը: Նրանք շարունակում են տոնել հունական տոները, պահպանել իրենց լեզուն, նաև մասնակցում են հայկական տարբեր տոնակատարությունների: Հունական ուղղափառ եկեղեցին առանցքային դեր է խաղում համայնքի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման գործում։ Եկեղեցին ոչ միայն պաշտամունքի վայր է, այլև մշակութային միջոցառումների և կրթական գործունեության կենտրոն։
Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը վկայում է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։




















