Ծաղկաձորում դուք կվայելեք կախարդական ձյունածածկ լեռնային արահետները, կայցելեք հնագույն վանքեր և կվայելեք լեռների ձյունոտ տեսարանները։ Ձմեռային քայլարշավը իր տեսակի մեջ չկրկնվող ճոխություն է՝ սառած ջրվեժներ, ձնածածկ տարածքներ։ Հավատացնում ենք՝ եթե այս վայրերում ամռանը եղել եք, ձմռանը նոր զգացողությունների հրավառություն կունենաք։