Ճոպանուղի
Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: Ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում, և զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:
Զիփլայն
Զիփլայնով թռիչքն ավելին է, քան պարզապես արկածը։ Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական զբոսայգում ամենաբարձր կետը հասնում է 150 մետրի։ Մինչև թռիչքը աշխատակիցները մասնակիցներին ծանոթացնում են անվտանգության կանոններին, մասնակցության պայմաններին։ Թռիչքի ընթացքում բացվում են աննկարագրելի տեսարաններ։ Ի դեպ, յուրաքանչյուր թռիչք ունի իր փունջ զգացողությունները, և նրանք երբեք չեն կրկնվում։