Թեղենիս լեռ

Թեղենիս լեռը Արագածոտնի և Կոտայքի սահմանագլխին է, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851մ․)։

Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։Լեռան գագաթից, եթե նայեք դեպի արևմուտք, կբացվի գեղեցիկ տեսարան դեպի Արագած լեռը և Ապարանի ջրամբարը, իսկ լեռնաշղթայից հարավ-արևմուտք՝ Արայի լեռը։ Գագաթից երևում է  նաև Սևանա լիճը։ Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քանի որ հենց այստեղ է գտնվում լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոնը։