Հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի սրտում: Ծաղկաձորը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ:
Հյուրանոցը իր հյուրընկալությամբ ու սպասարկման որակով թույլ կտա ամեն հյուրի զգալ իրեն ինչպես տանը: Առաջարկվում են տարբեր տեսակի համարներ ,ինչպես ընտանիքների այնպես էլ ընկերների համար: Հյուրանոցի ԲԱՐ – ում կառաջարկվեն Ձեր տրամադրությանը համահունչ ըմպելիքներ: Երեկոն կարող եք անցկացնել բուխարու մոտ և ըմբոշխնել տարատեսակ գինիներ և խորտիկներ:





