Մեղրաձորի՝ Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի հաջորդ վարպետաց դասը դդմարվեստն է։ Այս արվեստը հաճելի և ստեղծագործական ավանդույթ է։ Ըստ հիշատակությունների՝ 19-րդ դարի վերջին այն համարվել է Սուրբ Ծննդյան անբաժանելի մասը։ Կուռմադդմի վարպետության դասին ձեզ կներկայացնեն կուռմա դդմի մշակման ողջ ընթացքը։ Կիմանաք, որ սովորական պանրի դանակով առաջին շերտը հանելուց հետո դդումը պետք է անցնի չորացման շատ երկար և խնամքի պրոցես։
Հիշատակությունը հետևյալն է։ Դդմի վրա խաչաձև անցքեր են արել, եկեղեցի են այցելել, որտեղից վերցնելով ճրագը՝ այն ընտանիքներին են փոխանցել, որոնք ճրագ չեն բերել։ Երեխաները ավետիսներ են երգել, ճրագը փոխանցել, փոխարենը ստացել քաղցրավենիքներ, չոր մրգեր։
Վարպետաց դասի ընթացքում փայտի փորագրության գործիքներով կստեղծեք ձեր կուռմադդումը։










