Ստվերների թատրոն՝ «Ավետիս» թատերախումբ 

Ստվերների թատրոնը այլընտրանքային միջոց է այցելուներին ծանոթացնելու  տարածաշրջանի տեղական մշակույթին և ավանդույթներին: Այն հնարավորություն է տալիս շփվելու բանահյուսությանը, առասպելաբանությանը և պատմություններին՝ հարստացնելով մշակութային փորձը։

Մեղրաձորի «Ավետիս» թատերախմբի ներկայացումը ինտերակտիվ է։ Դուք նույնպես կարող եք մասնակցել։ Կծանոթանաք առհասարակ ստվերների արվեստի պատմությանը։ Ներկայացումը բնորոշ է գյուղին, քանի որ գյուղի բարբառով գրի առած պատմություններից մեկն է վերածվել տիկնիկային ներկայացման սցենարի։
Լույսի, ստվերների և պատմվածքի համադրությունը ստեղծում է բացառիկ կենսափորձ, որը դաջվում է ճանապարհորդի հիշողության մեջ:

Այն ապահովում է եզակի, հիշվող և հարստացնող տպավորություն, որը գրավում է ճանապարհորդների լայն շրջանակ։

Հասցե՝
Մեղրաձորի՝ Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն