Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձոր քաղաքում է գտնվում աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Թանգարանը բացվել է 1972 թվականին այն տանը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին:
Օրբելի եղբայրները ականավոր հայ գիտնականներ են, որոնք մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։ Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքներով հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և անձնական։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին, նաև գիտական և հասարակական գործունեությունը։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի արժեքն է.
- Մեծահասակների համար` 1400 դրամ:
- Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
- 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, կենսաթոշակառուների (ՀՀ քաղաքացի) համար 700դրամ:
- Հայերեն լեզվով էքսկուրսավարի բացատրության համար վճարվում է 2000 դրամ, ռուսերեն, անգլերեն լեզուների համար ՝ 3000 դրամ։
Կրթական ծրագրի արժեքը՝ 3000 դրամ է։




















