Սուրբ Հարությունը «Կեչառիս» վանքային համալիրի 4 եկեղեցիներից է։ Այն գտնվում է հիմնական համալիրից որոշակի հեռավորության վրա։ Երեք եկեղեցիներից 120 մ հեռավորության վրա է գտնվում եզակի հատակագծային հորինվածքով եկեղեցին (1220թ.), որի արևմտյան կողմում կառուցված գավիթը եկեղեցու հորինվածքի հետ կազմում է մի ամբողջություն:






