Պատկերազարդ պատերը՝ Մեղրաձոր գյուղում են։ Այս վայրը street art-ի շնորհիվ նշանավոր կենտրոն է դարձել։ Այստեղ ամենուրեք կարող եք հանդիպել որմնանկարների, իսկ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր պատմությունը։ Ձեզ մնում է զբոսնել և լուսանկարվել, իսկ հյուրընկալ տեղացիները մեծ հաճույքով կպատմեն պատկերներից յուրաքանչյուրի մասին։