Rise up Tsaghkadzor

🎉 Ամառը Ծաղկաձորում սկսվում է բարձր նոտայից 🎉

Եկե՛ք բացենք ամառային վառ զգացողությունների էջը Ծաղկաձորում՝ հուլիսի 18-19-ը, որտեղ ձեզ սպասվում է երկօրյա բացօթյա փառատոն, լի երաժշտությամբ, ժպիտներով ու անմոռանալի պահերով։

📍 Վայրը՝ գեղեցիկ և հմայիչ Ծաղկաձոր (Օրբելի եղբայրներ փողոց)

🗓️ Ամսաթիվը՝ Հուլիսի 18-19

🚪 Մուտքը՝ բացարձակ ազատ

🎤 Մեծ բեմում կհնչեն կենդանի ելույթներ՝

• Սիրված և վարակիչ էներգիայով լի՝ Aram Mp3

• Հմայիչ և խարիզմատիկ՝ Iveta Mukuchyan

• Ժամանակակից հնչողություններով ՝Kami Friends Project

• Նորաձև երաժշտական փունջ՝ Hayat Project

• Նորարարական և տարբերվող՝ IM Project

• Իսկ DJ-ները հոգ կտանեն, որ դուք պարեք մինչ ուշ գիշեր 🌅

🍷 Ինչ կարելի է ակնկալել՝

• Բացօթյա երաժշտական փառատոն՝ չկրկնվող մթնոլորտով

• Գինու և գարեջրի համտես՝ տեղական և արտասահմանյան բրենդներից

• սննդի տաղավարներ՝ հայկական և միջազգային խոհանոցով

• Լուսային շոու, գունավոր դեկորներ, պարային գոտիներ

• Հավես մրցույթներ, ինստագրամյան անկյուններ, անակնկալներ ու նվերներ

✅Փառատոնը բաց է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բարձրորակ երաժշտություն, համեղ ուտելիք, լավ խմիչք և ուրախ միջավայր։ Եթե ուզում ես ծանոթանալ նոր մարդկանց, վայելել ամառային վայբերը, ապա այս միջոցառումը հենց քեզ համար է։

✨ Միացի՛ր մեզ, սուզվե՛լու ամառային արկածների մեջ և սիրահարվե՛լու Ծաղկաձորին նորովի։

Մենք քեզ սպասում ենք բաց սրտով, բարձր երաժշտությամբ և տաք տրամադրությամբ։ ❤️